News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վարորդների ճանապարհային խախտումների տուգանքների համաներման ժամկետը ավարտվում է, սակայն վարորդների մի մասը դեռ չի հասցրել օգտվել համաներումից, քանի որ իրազեկման խնդիր կա: Այս մասին այսօր`հուլիսի 3-ին, լրագրողներին ասաց «Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանը:

«Հունվարի 9-ից ուժի մեջ մտավ, որ վարորդները պետք է վճարեն տուգանքների մայր գումարը, այլ ոչ թե ԴԱՀԿ-ի տուգանքները միասին, սակայն «Աքիլես» ՀԿ-ին մի շարք վարորդներ ահազանգում են, որ տեղյակ չեն եղել ժամկետներից»,- ասաց Արմինե Մկրտչյանը:

«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե այս ընթացքում իրազեկումը պատշաճ մակարդակի չլինի, ապա այն դժգոհություն կառաջանա և կավելացնի վրդովմունքը հասարակության մեջ:

«Քաղաքացիների պակաս իրազեկված լինելու դեպքում օրենքի կիրառումը հակասահմանադրական է»,-հավելեց նա:

Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ճանապարհային երթևեկության ծուղակներին, որոնց պատճառով վարորդները տուգանվում են:

«Կոչ ենք անում վարորդներին, որ թերությունների և ծուղակների հետևանքով տուգանվելու դեպքում դիմեն դատարան, քանի որ 2008 թվականից այս վիճակն է, իսկ խնդրով չեն զբաղվում: Խնդիրը քաղաքապետարանի և ոստիկանության իրավասությունների շրջանակում է, սակայն քաղաքապատերանն ասում է, որ այդ հարցով կարող է զբաղվել, երբ իրեն պատվիրեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ պարզապես այդ հարցով չի զբաղվում, նրանք միմյանց վրա են գցում խնդրի կարգավորումը»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ նշեց, որ Հայաստանում ճանապարհային գծանշումները, նշանները, լուսացույցները տեղադրվում են ոչ թե օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ ըստ ՃՈ հարմարության:

«Հենց այս մոտեցումն է վթարների, տուգանքների և այս ոլորտում քաոսային իրավիճակի հիմքը: Մենք մի քանի նմանատիպ գործերով դիմել ենք դատարան և ունենք երկու շահած գործ, ինչը, կարելի է ասել, նախադեպային է»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ