News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ պատգամավորները Բելառուսում կոչ են արել չքաղաքականացնել Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը:

Այս մասին հուլիսի 3-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով հայ պատվիրակության՝ Բելառուս կատարած այցը, որի շրջանակներում հունիսի 29-ին հայկական  կողմը մասնակցել էր հայ-բելառուսական միջխորհրդարանական բարեկամության խմբի նիստին:

Նրա խոսքով՝ արտասահմանյան մամուլում նկատվում էր հարցը քաղաքականացնելու միտում, Երեւանում Մայդան գտնելու փորձ: «Այդ ամենը իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Այնտեղ հավաքվել են մեր քաղաքացիները, գների բարձրացումը բոլորին է հուզում: Այդ պատճառով էլ մեր նախագահը հրամայել է աուդիտ անցկացնել, որը կտեւի 6 ամիս: Շարժումը ոչ մի քաղաքական կուսակցություն չի ղեկավարում: Սա մարդկանց պայքար է, ովքեր անհանգստանում են իրենց իրավունքների համար: Մենք այս մասին հայտնել ենք բելառուսական բոլոր այն  լրատվամիջոցներին, որոնց հետ շփվել ենք»,- հայտարարեց փոխխոսնակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ