News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ի երեկոյան Մարշալ Բաղրամյան պողոտայում Եվրոպական Միության դրոշներ բարձրացնելու առիթով առաջացած միջադեպը, որն ավարտվեց դրանք բռնությամբ իջեցնելու եւ անգամ անարգելու գործողություններով, դարձել է հասարակական լայն քննարկման առարկա: Այս մասին հայտարարություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հիմնադիր խորհրդարանը բազմիցս հայտարարել է, որ ապագա Հայաստանը պետք է որդեգրի հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն:

Միեւնույն ժամանակ՝ հայաստանակենտրոնությունը այլամերժություն եւ մեկուսապաշտություն չէ:

Այդ պատճառով վնասակար եւ անընդունելի ենք համարում այլ քաղաքակրթական եւ ազգային խորհրդանիշների նկատմամբ որեւէ անհարգալից վերաբերմունք: Իսկ եվրոպական քաղաքակրթության նկատմամբ մերժողականությունը, նրա խորհրդանիշների անարգումը, ինչպես նաեւ դրանք կրողների հանդեպ բռնությունը խորապես դատապարտելի է, քանի որ այդ քաղաքակրթության օրրանը մեր Հայրենիքն է, ուստի այն առավել քան հարազատ է մեզ համար: Այս հանգամանքով է պայմանավորված նաեւ ցուցարարների նկատմամբ բռնությունների հարցով մեր քաղաքացիական հասարակության սպասումը Եվրոպական դատարանից:

Սակայն պետք է նաեւ նկատի ունենալ, որ մեր երկրի թալանի դեմ ուղղված այս շարժման խորքային նպատակը Հայաստանի ինքնիշխանության հաստատումն է, որի խորհրդանիշը եռագույնն է: Ուստի մենք պետք է պայքարենք ոչ թե մի ուժային կենտրոնի դրոշն իջեցնելու եւ մյուսինը բարձրացնելու, այլ Հայաստանի դրոշը մեր գլխից վեր ծածանելու համար:

Ըստ այդմ՝ քաղաքական առումով նպատակահարմար չէր Եվրոպական Միության դրոշների բարձրացումը հանուն Հայաստանի դրոշի ընթացող պայքարի բեմում: Դա մյուս կողմի սադրիչներին ոչ միայն հնարավորություն տվեց օգտվելու առիթից եւ տպավորություն ձեւավորելու, իբրեւ թե Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքվածները դեմ են Եվրոպական Միությանը եւ եվրոպական քաղաքակրթությանը, այլեւ նսեմացրեց պայքարի բուն նպատակը:

Իրականում, սադրիչներից բացի, Եվրոպական Միության դրոշներն իջեցնելու պահանջ ներկայացնող քաղաքացիները որեւէ հակաեվրոպական տրամադրություն չունեին, այլ գործում էին բացառապես մեր ինքնիշխանության դիրքերի վերահաստատման ու անվտանգության սպառնալիքների չեզոքացման մղումով:

Իր հերթին՝ Հունաստանի օրինակով հարկ է նկատի ունենալ, որ Եվրոպական Միության դրոշի տակ մտնելն ինքնին չի երաշխավորում երկրի ազգային անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը:

Մեր ժողովուրդը գիտակցում է, որ օտարին հանձնված ՀԷՑ-ի, ինչպես նաեւ մյուս ռազմավարական օբյեկտների ու ենթակառույցների միջոցով իրականացվող համակարգված թալանը կասեցնելու համար հարկավոր է մեր հողի վրա գերակա դարձնել մեր դրոշը, ազգայնացնել այդ օբյեկտներն ու ենթակառույցները եւ ձեւավորել նրանց նկատմամբ վերահսկողության գործուն ժողովրդավարական մեխանիզմներ:

Ուստի մեր երկրի թալանի դեմ ուղղված այս եւ հետագա բոլոր շարժումները կարող են հաջողության հասնել այն դեպքում, եթե բացահայտ կերպով բարձրացնեն ինքնիշխանության ու ժողովրդավարության դրոշը եւ հետամուտ լինեն դրանց հաստատմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ