News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝ Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ Միշել Տանկրեզի գլխավորությամբ:

Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ  ժամանած հյուրերին` նրանց թվում նաեւ Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է  իր հյուրասիրությամբ, բնությամբ եւ պատմությամբ, եւ որի զարգացման գործում դուք եւս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետն ընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ եւ ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերի իրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի եւ ենթակառուցվածքների բնագավառներում:

Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝  կարեւորելով նորակառույց շենքի դերը համայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարը խոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած իր ծնողների եւ հանուն հայրենիքի զարգացման:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին  հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնել, որ տնտեսության զարգացման շնորհիվ   բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողի վրա:

Հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանը,  Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ