News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Transparency International  իրավապաշտպան կազմակերպությունը իր նոր զեկույցում նախազգուշացրել է Արեւելյան Եվրոպայի երկրներում կառուպցիայի դեմ պայքարում առաջընթացի բացակայության եւ ժողովրդավարական գործընթացներին սպառնացող վտանգի մասին: Զեկույցում վերլուծել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի՝ կաշառակերության դեմ պայքարի համար պատասխանատու տասնյակ գերատեսչությունների աշխատանքը:

Առաջիկա 5 տարվա ընթացքում ԵՄ-ն մտադիր է այդ երկրներին առնվազն 16.6 մլրդ դոլար ֆինանսական օգնություն տրամադրել: Transparency International –ը հայտարարում է, որ շատ մեծ է ռիսկը, որ այդ գումարը կմնա կաշառակերների գրպանում: Զեկույցում նշվում է, որ չնայած ընդունած օրենքներին՝ քաղաքական եւ բիզնես վերնախավերը այդ երկրներում մեծ ազդեցություն ունեն դատական եւ օրենսդրական ոլորտների վրա, ինչը նպաստում է կոռուպցիային:

Փորձագետների տվյալներով՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հալածանքները եւ կառավարության միջամտությունը հատկապես սուր է Մոլդովայում եւ Ուկրաինայում: Զեկույցը նշում է, որ մամուլի եւ ՀԿ-ների վրա վախեցնելու, հալածելու եւ ակտիվիստներին ու լրագրողներին ձերբակալելու միջոցով իրականացվող ճնշումն ուժեղանում է Հայաստանում եւ Ադրբեջանում:

Հայաստանին ուղղված խորհուրդներում նշվում է, որ կառավարությունը եւ խորհրդարանը պետք է արգելեն խորհրդարանի անդամներին եւ պաշտոնատար անձանց զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նման գործողությունների համար պատժամիջոցները պետք է ներդրվեն նաեւ նրանց համար, որոնք գիտեն նման պրակտիկայի մասին, բայց չի հայտնում:

Բացի այդ, դատական համակարգը պետք է զգալիորեն արագացնի կոռուպցիոն իրավախախտումների հետապնդման արագությունը՝ մեծ առաջնահերթություն տալով բարձրաստիճան պաշտոնյաների հետապնդումներին՝ քաղաքացիների շրջանում վստահության ամրապնդման նպատակով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ