Ուկրաինայի Ազգային բանկը կանխատեսել է, որ 2015թ. երկրի պետական պարտքը կկազմի ՀՆԱ 95 տոկոսը: Այս մասին ասված է բանկի հաշվետվության մեջ:
Ուկրաինայի ազգային բանկի գնահատմամբ՝ պետական պարտքի չափը առաջին եռամսյակում աճել է փոխարժեքի բաղադրիչը գերագնահատելու պատճառով:Ուկրաինայի արտաքին պարտքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է ՀՆԱ 62 տոկոսը:
Բյուջետային դեֆիցիտից զատ պետական պարտքի աճը բացատրվում է «Նավթոգազի» ֆինանսավորման դեֆիցիտով: