Հույների մոտ 74 տոկոսը ցանկանում է, որ Հունաստանը մնա եվրոգոտում: Այս մասին են վկայում ALCO ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Ethnos պարբերականում:
Հարցվածների 44,8 տոկոսը պլանավորում է հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկել ֆինանսական օգնության տրամադրմանը: Մոտ 43.4 տոկոսն էլ դեմ է միջազգային վարկատուների ֆինանսական օգնությանը:
Նշենք, որ միջազգային վարկատուների առաջարկած ֆինանսական օգնությունը կոշտ տնտեսման պայմաններով ընդունելու մասին հանրաքվեն կկայանա հուլիսի 5-ին: