News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսական լրատվամիջոցները տարակուսած էին և չգիտեին, թե ինչպես լուսաբանել հայաստանյան իրադարձությունները։ Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

«Մի կողմից կա գիտակցություն, որ Հայաստանը հետխորհրդային երկրների շրջանում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն է, մյուս կողմից՝ ռուսական լրատվամիջոցները պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը, իսկ Կրեմլը ոչինչ չէր ազդարարում։ Այդ իսկ պատճառով լուսաբանումը իմ դիտարկմամբ հասցված էր նվազագույնի»,-ասել է նա:

Վենեդիկտովի խոսքով՝ նման իրավիճակում հայաստանյան ցույցերը կարելի էր պիտակավորել որպես «Հայկական Մայդան», կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կազմակերպած նախագիծ: «Սակայն իմ տպավորությունն այն էր, որ այս թեզը հեռու չգնաց, քանզի Կրեմլից եկավ՝ իրավիճակը հարթելու և աղմուկ չբարձրացնելու որոշում։ Սա եւս մեկ անգամ փաստում է Ռուսաստանի պետական լրատվամիջոցների կախյալ լինելու մասին»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի լուսաբանումը ռուսական մամուլում բուռն հակազդեցություն էր առաջացրել Հայաստանում: Բանը հասել էր նրան, որ ռուսաստանյան հեռուստաընկերությունների լրագրողները դժվարությունների էին հանդիպում այդ իրադարձությունները լուսաբանելիս, քանի որ ուղիղ եթերի ժամանակ ցուցարարները այդ լրատվամիջոցներին ծախվածության մեջ մեղադրող պաստառներ էին պարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ