News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանում այսօր` հուլիսի 3-ին տեղի ունեցած  պայթյունից տուժած 52-ամյա Բաբկեն Մակարյանի վիճակը միջին ծանրության է, նրան  Գյումրի ԲԿ–ից տեղափոխում են Երեւան։ Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Բաբկեն Մակարյանի մոտ կրծքավանդակի սալջարդ է ախտորոշվել, կյանքին սպառնացող վտանգ չկա, Երեւան է տեղափոխվում հարազատների պնդմամբ։

Տուժածներից մյուսին`67-ամյա Արշակ Մանուկյանին Գյումրի ԲԿ–ում առաջին բուժօգնություն են ցույց տվել եւ դուրս գրել։

Նշենք, որ երկու տուժածներն էլ Մարալիկ քաղաքից են։

Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 3-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում պայթել էր նստվածքների կուտակման բալոնը, ինչից 52-ամյա Բ. Մ.-ն եւ 67-ամյա Ա. Մ.-ն  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրի քաղաքի ԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ