News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած քաղաքական ուժերի հանդիպումները շարունակվում են, նախորդ անգամ հանդիպել են մոտ մեկ շաբաթ առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ առայժմ հաջորդ հանդիպումը չի նշանակվել, չգիտեն՝ երբ կլինի: «Խորհրդատվական հանդիպումներ են, մենք թիմ ձեւավորելու ակնկալիք չունենք, նման խնդիր չենք դրել մեր առաջ: Վերջին դեպքերի հետ կապված էլ բոլորիս դիրքորոշումը կարծես նույնն է»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ հանդիպումներին մասնակցում է ԱԻՄ-ը, «Ժառանգությունը», Պահպանողական եւ «Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունները:

Ի դեպ, Հայրիկյանը վերջերս է վերադարձել արտերկրից, գնացել էր Բրյուսել ստուգման, արտասահմանցի բժիշկները հայտնեցին, որ նյարդի վերականգնում ավարտվել է, պետք է շարունակել բուժումները, դրանից այն կողմ չեն կարող վերականգնել նյարդը, իսկ եթե վիճակը վատանա, անհարժեշտ կլինի վիրահատություն անել, ինչն այնքան էլ Հայրիկյանի սրտով չէ:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում 2013թ.   հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահՊարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Օրեր անց ձերբակալվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում 2013թ. սեպտեմբերին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ