News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան այս ցույցերից իրոք շատ էր վախեցել եւ կարծում էր, թե Հայաստանը մոտ է իշխանությունը բռնի ուժով տապալելուն: Նման կարծիք է հայտնել Huffingtonpost Deutschland-ի հոդվածագիր Գունդա Վինդմյուլերը՝ իր հոդվածում անդրադառնալով Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին: Ռուսական կառավարական շրջանակները լուրջ տագնապներ ունեն Հայաստանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ: Նրանք կարծում են, որ կատարվածի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը՝ իր դավադիր պլաններով: Մինչդեռ ցույցերում բարձր հնչում են ՀԷՑ-ին եւ երկրի ղեկավարությանը կաշառակերության մեջ մեղադրող վանկարկումներ, գրում է հեղինակը՝ նշելով, որ մի երկրում, որտեղ բնակչության 30 տոկոսն աղքատության եզրին է գտնվում, այդ 7 դրամը հսկայական թիվ է: Եվ այդ բողոքի հիմքում ընկած է նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանից մեծ կախվածության մեջ գտնվող Հայաստանի տնտեսական վիճակը վերջին շրջանում ավելի է վատթարացել:

Ճգնաժամ ապրող ռուբլին հարվածեց Հայաստանի առանց այդ էլ թույլ դիրքերին, գրում է հեղինակը եւ կանխատեսելով ցույցերի հետագա բնույթը՝ նշում, որ հնարավոր է, իհարկե, այդ ցույցերը հետագայում ավելի ընդլայնվեն, սակայն ռուսների այն վախը, թե դա Ուկրաինայի նման կհանգեցնի իշխանափոխության, անհիմն է:

Վերլուծաբանները շատ ցածր են գնահատում նման զարգացման հնարավորությունը: Ռուսաստանը պատրաստ չէ կորցնել հետխորհրդային եւս մեկ երկիր, եւ Պուտինը դեռեւս չի ուզում ի դեմս Երեւանի ձեռք բերել եւս մեկ թշնամու, եզրափակում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ