News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը կփոխի իր զեկույցի էությունը, անվանումն ու փիլիսոփայությունը, ուրեմն Լեռնային Ղարաբաղում անելիք չունի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ս.Սեիդովի հայտարարությունը:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ սկզբունքորեն համագործակցության դեմ չենք, եթե Ուոլթերը փոխի իր զեկույցի էությունը, անվանումն ու փիլիսոփայությունը: Հակառակ դեպքում, նա այստեղ անելիք չունի»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ զեկույցը չափազանց միակողմանի բնույթ ունի: «Եթե զեկուցողը չփոխի մոտեցումը, կարող է պարզապես մեկնել Ադրբեջան եւ այնտեղ զեկույց պատրաստել, քանի որ զեկույցն այնտեղից ստացված թելադրանքով է գրվում»,- հավելեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կողմը բացասաբար էր արձագանքել «Բռնության սրացում Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» անվանումով զեկույցի պատրաստմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ