News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, իհարկե, ներկայացնելու է իր հիմնավոր առարկությունները կապված «Քինգ դե լյուքս» ընկերության հայցի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց հիմնադրամի տնօրեն, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Այո, իրականում «Կինգ դե լյուքս» ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դեմ, դատական հայցի առարկան բարեգործական երթուղին է: Քանի որ գործն այս պահին գտնվում է դատարանում, ես չեմ անդրադառնա գործի մանրամասներին: Կասեմ միայն, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն, իհարկե, ներկայացնելու է իր հիմնավոր առարկությունները կապված հայցի հետ: Թեման արհեստականորեն շահարկելու հակառակ կողմի բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու, պարզապես պետք է սպասել առաջիկայում կայանալիք դատական նիստին և խնդրի իրավական լուծումներին»,-ասաց խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Հարությունյանի «Կինգ Դելյուքս»  ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ պահանջելով արգելել բարեգործական ուղեւորափոխադրումները: Նիստը նշանակված է  օգոստոսի 3-ին, ժամը 11.00-ին:

«Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնում են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը եւ Կարեն Կիրակոսյանը: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ  նման հայց է ներկայացվել դատարան, սակայն առավել մանրամասն տեղեկատվություն խոստացավ  տրամադրել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից հայցի պատասխանը ստանալուց հետո:

Նկատենք, որ երկու փոխադրողների դատական վեճը քննելու է Տրանսպորտի եւ կապի նախարարի Գ.Բեգլարյանի խնամի դատավոր Գագիկ Խանդանյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ