ԱՄՆ-ում 30-ամյա ուսուցչուհուն դատապարտել են 22 տարվա ազատազրկման՝ բարձրդասարանցիների հետ սեքսով զբաղվելու համար, հաղորդում է New York Daily News-ը:
Ֆլորիդա նահանգի բնակչուհի Ջենիֆեր Ֆիհթերի երեք նախկին աշակերտները հաստատել են, որ նրա հետ ինտիմ կապ են ունեցել, երբ 17 տարեկան են եղել: Քննության տվյալներով, կինը անչափահասների հետ սեռական կապի մեջ է մտել տասնյակ անգամներ: Այդ ամենը տեղի է ունեցել բնակարանում, իր մեքենայում, ինչպես նաեւ աշակերտներից մեկի տանը, երբ վերջինիս մայրը տանը չի եղել:
Աշակրտներից մեկից նա հղիացել է եւ արհեստականորեն ընդհատել հղիությունը: Այս մասին նա հիշատակել է իր սիրեցյալի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Այդ զրույցի ձայնագրությունը ներկայացվել է դատարան, հաղորդում է Vesti-ն:
Դատավճռից առաջ կինը ներողություն է խնդրել իր նախկին աշակերտների ծնողներից, ինչպես նաեւ իր հարազատներից, սակայն երիտասարդների ծնողներն անդրդվելի են մնացել: