News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկբեւեռ աֆեկտիվ խանգարումը հոգեկան հիվանդություն է, որի ախտանշաններից են նորմալ վիճակի եւ դեպրեսիայի ու մոլագարության վիճակների հերթափոխությունը: Այդպիսի հիվանդների մոտ նաեւ քնի խանգարում է նկատվում:

Ըստ Zee News-ի, Փենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 216 մարդու տվյալներ: Փորձի սկզբում գիտնականները գնահատել են հարցվածների քնի որակը, ինչից հետո 2 տարի շարունակ հետեւել են նրանց պահվածքին եւ տրամադրությանը: Բացի այդ, մասնագետներն արձանագրել են հիվանդության ախտանշանների հաճախականությունը, ծանրությունն ու փոփոխականությունը:

Planet-today-ի փոխանցմամբ, կանանց շրջանում վատ քունը կապ է ունեցել դեպրեսիայի եւ ախտանշանների ծանրության հետ: Իսկ ահա ուժեղ սեռի ներկայացուցիչների տրամադրությունը կախված է եղել նյարդայնության արտահայտման մակարդակից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ