News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոգեբաններին հաջողվել է ինքնատիպ փորձեր անցկացնել, որոնց արդյունքների հիման վրա նրանք հետաքրքիր եզրահանգումներ են կատարել: Հետազոտությանը 18-50 տարեկան 137 կամավոր է մասնակցել: Նրանք չեն իմացել, թե հատկապես ինչ են ուսումնասիրում հոգեբանները: Կամավորներին խնդրել են համացանցում կրթության մասին հոդված կարդալ:

Դրանից հետո կանանց եւ տղամարդկանց հնարավորություն են ընձեռել իրենց կարծիքն արտահայտել մեկնաբանությունների բաժնում: Բժիշկների խնդրանքը կատարելուց առաջ մասնակիցները պետք է ուրիշների թողած ավելի քան 10 արձագանք ընթերցեին:

Ըստ Planet-today-ի, մարդկանց մի խումբն արդեն կանխակալ կարծիք է ունեցել ուսանողների հանդեպ, իսկ երկրորդ խումբը հետեւել է չեզոք մեկնաբանություններին:

Դրանից հետո հարցման մասնակիցներին խնդրել են հարցաթերթիկ լրացնել, եւ մասնագետների ուշադրությունը գրավել է օրինաչափությունը. նրանք, ովքեր բացասական մեկնաբանություններ են կարդացել, իրենք էլ չարությամբ են արձագանքել որոշակի իրադարձությունների:

Հոգեբանները խորհուրդ են տալիս քիչ ուշադրություն դարձնել այլ մարդկանց արձագանքին եւ ձգտել հետեւել սեփական հայացքներին, քանի որ հասարակական կարծիքը մեծ ազդեցություն է ունենում, եթե անգամ այն սխալ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ