News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իլինոյս նահանգի Ուրբանի համալսարանի գիտնականները հետազության արդյունքում պարզել են, որ արագ սննդի եւ թանկարժեք ռեստորանների այցելուները միեւնույն չափով ենթակա են ճարպակալման վտանգին:

Դիետոլոգների խոսքով, նշանակություն չունի, թե օրվա ընթացքում մարդը տանից դուրս որտեղ եւ ինչ է ուտում: Այսպես թե այնպես նա օրական 200 կալորիա է ավելի է ստանում, քան տնական սնունդ ուտելիս: Ըստ Informing-ի, նույնիսկ ռեստորանային ուտեստներում ռեկորդային քանակությամբ վտանգավոր նյութեր կան. աղեր, խոլեստերին, ճարպեր:

Պրոֆեսոր Ռափենգ Անի խոսքով, իրենք ուսումնասիրել են ավելի քան 18 հազար մարդու առողջության մասին տվյալներ, որոնք ամերիկյան առողջապահության եւ սոցիալական ծառայությունները հավաքել են 2003-2010 թվականներին: Պարզվել է, որ արագ սննդի եւ թանկարժեք ռեստորանների այցելուների մարմնի զանգվածի ինդեքսը միանման է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ