ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 3-ին, կազմել է 473.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.22 դրամ (աճել է 2.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 740.25 դրամ (աճել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.50 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.65 դրամ, ոսկին՝ 17,739.79 դրամ, պլատինը՝ 16,487.61 դրամ:
Հուլիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հուլիսի 1-ին. կայացել էր 600 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք`472.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 472.75 դրամ: