News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի բնակիչ, 60-ամյա Էդիսոն Ադյանը, որին Երեւանի բնակիչ, 35-ամյա Նարինե Նիկողոսյանը մեղադրում է իր նորածնին առեւանգելու եւ ապօրինաբար իր մոտ պահելու մեջ, դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով բեկանվել էր քննիչների գործողությունները ապօրինի ճանաչելու վերաբերյալ Նարինե Նիկողոսյանի հայցը մերժելու մասին առաջին ատյանի որոշումը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց տուժողի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկի որոշումը եւս ի օգուտ իրենց կլինի, որից հետո գործի քննությունը կվերսկսվի։

«Դատախազությունը եւ քննիչը չեն բողոքարկել այդ որոշումը։ Միայն Էդիսոն Ադյանի ներկայացուցիչն է ձեւական բողոքարկել, էնքան որ ժամանակ ձգձգեն անիմաստ։ Բոլորս գիտենք, թե իրենց ինչու է ժամանակ պետք, որպեսզի երեխան ինչքան հնարավոր է մեծանա, որը ոչ մի հարց չի լուծում, բայց իրենց նպատակը դա է։ Սպասում ենք Վճռաբեկի որոշմանը։ Հույս ունենք, որ պետք է մերժի Ադյանի բողոքը, եւ գործն արդեն նոր քննության կգնա»,-ասաց փաստաբանը։

Լեռնիկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենք դիմել են նաեւ ՀՀ Վարչական դատարան Էդիսոն Ադյանի հայրությունը անվավեր ճանաչելու պահանջով, որի բավարարումից հետո նույնիսկ քրեական գործի կարիք չի լինի։ 

«Այսօր Վարչական դատարանում նրան  ենք փորձում հասնել, որ հայրությունն անվավեր ճանաչվի, ու դրանով արդեն բոլոր հարցերը կլուծվի. կստացվի, որ երեխան ապօրինի է նրանց մոտ, ինչը փաստացի այդպես է։ Էլ մեզ քրեական գործ էլ պետք չի լինի, քաղաքացիական գործ էլ պետք չի լինի»,-ասաց նա։

Նշենք, որ մայիսի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր նորածնին ապօրինաբար մորից խլելու գործով Նարինե Նիկողոսյանի պաշտպանի բողոքը՝ բեկանելով ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի ավագ քննիչ Օնիկ Առաքելյանի կողմից կայացված քրեական գործի վարույթը կարճելու եւ Էդիսոն Ադյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։ Դատարանի որոշմամբ բեկանվել էր նաեւ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր քննիչների գործողությունները ապօրինի ճանաչելու Նարինե Նիկողոսյանի հայցը։

Հիշեցնենք, որ Նարինե Նիկողոսյանի խոսքով՝ իր ծանոթ բժիշկներից Հրաչ Կալուստյանն իրեն ծանոթացրել է 60-ամյա Էդիսոն Ադյանի հետ, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել իրեն հղիության ընթացքում՝ ձեռք բերելով կնոջ վստահությունը, իսկ 2013թ. հունիսի 15-ին ծննդատնից գողացել նրա նորածին որդուն։ Կնոջ պատմելով՝ երեխային գողանալուց հետո Հրաչ Կալուստյանն իրեն տարել է նոտարական գրասենյակ եւ խաբեությամբ կորզել ստորագրություն, որով Էդիսոն Ադյանը Արթուրի օրինական հայրն է ճանաչվել: Հրաչ Կալուստյանը Հայաստանից հեռացել է, իսկ Էդիսոն Ադյանը պնդում է, որ ինքը երեխայի կենսաբանական հայրն է։ Նարինեն վստահեցնում է, որ երեխայի հայրը Ադյանը չէ: Նշենք, որ Նարինեն ոստիկանություն է բողոք է ներկայացրել՝ իր երեխային առեւանգելու վերաբերյալ, սակայն քննիչները գործը կարճել են հանցակազմի բացակայության հիմքով։ Նարինեն քննիչների այս որոշումը բողոքարկող հայցով դիմել էր դատարան, որը մերժվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ