News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ անկախության օրվա նախօրեին Twitter սոցիալական ցանցի օգտատերերը սկսել են շնորհավորել միմյանց 2015-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես նշում են որոշ օգտատերեր, կատակասերների թիվը հավասար է այն միամիտների թվին, որոնք կարծում են, որ 2015թ. ԱՄՆ-ը դառնում է 2015 տարեկան, գրում է Business Insider-ը:

Twitter-ի որոնման համակարգից օգտվելու դեպքում իրոք հնարավոր է գտնել նման մաղթանքներ, որոնց օգտատերերը պատասխանել են սարկազմով: Առաջին անգամ այս կատակը 2013թ. Twitter-ում արել էր @_vroom կեղծանունով օգտատերը:

Այս նույն պատմությունը կրկնվել էր 2014թ. BuzzFeed եւ Mashable ինտենետ ռեսուրսներում, գրում է Lenta-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ