News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ  մեղադրվող Արման Կատունյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը: 

Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ հուլիսի 3-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը` դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հրապարակում, այնուհետեւ գործով վկաների հարցաքննություն:

Ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության Արման Կատունյանը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում. «Դեպքին նախորդող ժամանակահատվածում Արման Կատունյանը գտնվել է սրտնեղված իրադրությունից դուրս գալու վիճակում, դեպքի պահին Արման Կատունյանի մոտ եղել է աֆեկտիվ բռնկում ինքնահսկողության կորստով»,-գրված էր դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունում:

Տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանը դատավոր Վարդան Գրիգորյանից ինքնաբացարկ պահանջեց, պատճառաբանելով, որ դատավորը ամբաստանյալ՝ Արման Կատունյանի շահերի պաշտպան՝ Երվանդ Վարոսյանի ընկերն է: Դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանի միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 10-ին:

Նշենք, որ մարտի վերջին ստացվել է փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը դեպքի պահին եղել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Եզրակացությունից հետո նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։

Հիշեցնենք, որ մինչեւ այդ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։ Ըստ մեղադրական եզրակացության` սպանության պատճառը խանդն է եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ