Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունն այսօր՝ հուլիսի 3-ին, փրկել է 10-ամսական աղջնակին, որը ծնողների անփութության պատճառով փչովի ներքնակով մոտ մեկ կմ հեռացել է ափից, հաղորդում է Milliyet թերթը:
Մելդա Ըլգընը ծնողների հետ միասին լողալիս են եղել Էգեյան ծովում: Ծնողները փոքրիկին դրել են ծովում փչովի ներքնակի վրա եւ մի քանի րոպե թողել առանց ուշադրության, որի հետեւանքով երեխային քամին քշել է ծվի խորքը՝ դեպի հունական Լեսբոս կղզին:
Երեխայի հետեւից փրկարարական նավակ են ուղարկել, որը փոքրիկին հայտնաբերել է ափից ավելի քան մեկ կմ հեռավորության վրա: Երեխային ծնողներին են վերադարձրել ներկաների ծափահարությունների ներքո, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: