News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 02-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի քննչական գործողությունների կատարման համար նախատեսված թիվ 3 սենյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչն իրականացրել է առերես հարցաքննություն՝ նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորի եւ Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի միջեւ։

Քննչական գործողության ժամանակ կալանավորն սկսել է հայհոյել ոստիկանության նախկին պաշտոնյաներից մեկին, ապա նաեւ` ընդհանրապես ուսադիրներ կրող աշխատակիցներին։

Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կալանավորը չի ենթարկվել հայհոյանքները դադարեցնելուն ուղղված քննիչի  պահանջներին, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի աջ հատվածին` դրանով իսկ գործադրելով կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն` կապված իշխանության ներկայացուցիչ հանդիսացող քննիչի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
ԱՄՆ-ում դանակահարության հետեւանքով մահացել է չորս մարդ. AP
Իլինոյսի նահանգում դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ...
Ամենաշատ