News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում թեյի պատմությունն ավելի հին է, քան նախկինում էր ենթադրվում: China Daily պարբերականի փոխանցմամբ, տեղի գիտնականների վերջին բացահայտումները վկայում են, որ ժամանակակից Չինաստանի տարածքում թեյ սկսել են աճեցնել նվազագույնը 6 հազար տարի առաջ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդպիսի եզրահանգման են եկել Չժեցզյանի հետազոտական կենտրոնի մասնագետները՝ վերլուծելով Արեւելյան Չինաստանի Նինբո քաղաքի մերձակայքում նեոլիթի ժամանակաշրջանի Հեմուդու մշակույթի պեղումների արդյունքները: Գիտնականների ուշադրությունը գրավել են թեյի թփերի արմատները, որոնք 6 հազար տարեկան են գնահատվում:

Չինաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի Թեյի հետազոտության ինստիտուտի նախկին տնօրեն Չեն Ցիկունյայի կարծիքով, պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղեն իրերը վկայում են, որ Հեմուդու մշակույթի հնագույն ներկայացուցիչներն արդեն կարողացել են թեյ թրմել:

Մինչեւ հիմա պատմաբանները կարծում էին, որ այստեղ թեյ սկսել են աճեցնել եւ օգտագործել շուրջ 3 հազար տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ