News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 3-ին ներկա է գտնվել Շուշիում  անցկացվող «Շիրակ-Արցախ էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ իրականացված ցուցահանդեսը նպատակ ունի փորձի փոխանակման միջոցով նպաստել Արցախի երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:

Խորհրդարանի նախագահը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ Շիրակի մարզի եւ Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունները ներկայացնող  տաղավարներով եւ ծանոթացել  յուրաքանչյուրի գործունեությանն  ու հետագա ծրագրերին:

Ցուցահանդեսին հաջորդած քննարկմանը Ա. Ղուլյանը երիտասարդներին  ներկայացրել է ԼՂՀ սոցիալ-քաղաքական իրավիճակը եւ ՀԿ-ների ներգրավվածությունը  նշված ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Երիտասարդների աջակցության, բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովվության  եւ այլ թեմաների շուրջ էին «Շիրակ-Արցախ էքսպո 2015»-ի մասնակիցների` խորհրդարանի նախագահին ուղղած հարցերը:

Հանդիպման ավարտին Ա. Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները  երկուստեք համագործակցության խթան կհանդիսանան եւ ԼՂՀ ՀԿ-ներին ավելի ճանաչելի կդարձնեն միջազգային կառույցներին ու ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ