Հուլիսի 2-ին «Մինվոդի-Երեւան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 53-ամյա Թամարա Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 17-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: