News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աթենքի «Վենետի» հացաբուլկեղենի ցանցը հուլիսի 3-ից անվճար հաց է բաժանում բնակչության սոցիալապես խոցելի շերտերին: Անվճար հաց կարող են ստանալ թոշակառուները, գործազուրկները եւ բազմազավակ ընտանիքները՝ սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ ներկայացնելով: Օգնություն կարող են ստանալ նաեւ այն քաղաքացիները, որոնց եկամուտը նվազագույն զամբյուղից ցածր է:

Ընկերության հայտարարությունում նշվում է, որ «Վենետի»-ն ցանկանում է երկրի համար դժվարին ժամանակներում սատարել հայրենակիցներին: Ցանցի ներկայացուցիչների խոսքով՝ ակցիան անցկացվում է, որպեսզի «ամենակարուեր մթերքը չանհետանա հունական սեղանից»:

Ըստ Lenta-ի, ճգնաժամի պայմաններում Հունաստանում մեծ թվով բարեգործական նախաձեռնություններ են իրականացվում: Օրինակ՝ Հելլադայի ուղղափառ եկեղեցու կենտրոնն ավելացրել է կարիքավորներին աջակցությունը: Նրանց անվճար ապուր եւ առաջին անհրաժեշտության դեղորայք են բաժանում: Բացի այդ, բացվել են մանկական ճամբարներ եւ սոցիալական կլինիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ