Մենք մեր մարտավարությունը ցույց տվեցինք այս օրերի ընթացքում: Այս մասին, հուլիսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Երբ ագրեսիա կար հասարակության մեջ, մենք ցուցադրում էինք մեր ուժը՝ ուժի ցուցադրումով բացառելով վերջինիս կիրառումը: Երբ ագրեսիա էր, ամբոխավարության եւ ագրեսիվության շտիխներ էինք տեսնում, կանխարգելիչ պատեր էինք շարում՝ զսպելու, հասկացնելու համար: Երբ իմի էին գալիս, հասկանում էին, մենք շարեքերը քչացնում, թեթեւացնում էինք Այն մարտավարությունը, որ մենք օգտագործում ենք այս միջոցառման ժամանակ, պետք է լինի մեր աշխատանքի ոճը»,-նշել է նա:
Ոստիկանապետը նաեւ հայտարարել է. «Եթե ՃՈ-ն ցույց տա իր մարդկային որակները, հաստատ իմացեք, նման մարդկանց դեմ չեն ըմբոստանում»: