News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «The Washington Post»-ի խմբագրական կոլեգիայի հոդվածը:

Նրանք դեռեւս այնտեղ են: Երեւանի ցուցարարները՝ հիմնականում երիտասարդներ եւ առանց առաջնորդի, քաղաքական օրակարգ չձեւավորեցին, իսկ արեւմտյան կառավարությունները հեռավորություն են պահպանում: Երեւանում ԱՄՆ դեսպանությունը սահմանափակվեց Twitter-ում գրառմամբ՝ կոչ անելով «խաղաղ, զուսպ պահվածք» դրսեւորել:

Սակայն Պուտինի քարոզչական ապարատն արագորեն եզրակացություններ արեց: Ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԱՄՆ դեսպանությունն է կազմակերպել ցույցերը, որպեսզի կրկնի Ուկրաինայում անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջումը: Ցինիզմով եւ պարանոյայով տարված՝ Պուտինն ու նրա շրջապատը, թվում է, Ռուսաստանում եւ հարեւան պետություններում ցանկացած հուզում գաղտնի դավադրության արդյունք են համարում: Վարկածը, որ հայերը՝ աղքատացած ժողովուրդ, որի առաջնորդներն իրենց տնտեսության զգալի մասը վաճառել են Ռուսաստանին, իսկապես կարող են վրդովված լինել էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ 17% բարձրացմամբ, Կրեմլում անմիտ են համարում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած Ռուսաստանի արբանյակն է, այդ աստիճան չի կորցրել իրականության հետ կապը: Մինչ Սարգսյանը հրապարակայնորեն հերքեց տեսակետը, որ ցույցերը Ռուսաստանի դեմ են ուղղված, նա հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի դրանք մեղմի այն բանից հետո, երբ Ոստիկանության հարձակումը ձախողվեց: Նա ասաց, որ պետությունը կծածկի բարձրացված գների ծախսերը, մինչեւ էներգետիկ մենաշնորհատիրոջ մոտ աուդիտ անցկացվի, ինչպես նաեւ ակնարկեց, որ ընկերությունը կարող է ազգայնացվել կամ վերավաճառվել: Նա նաեւ Մոսկվայից 200 մլն դոլարի չափով ռազմական օգնություն կորզեց, ինչպես նաեւ խոստում, որ Գյումրիում հայ ընտանիքին սպանած ռուս զինծառայողը կփոխանցվի տեղական արդարադատությանը:

Անցյալ տարի Հայաստանը, Բելառուսից եւ Ղազախստանից հետո, դարձավ երրորդը երկիրը, որն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, որը Մոսկվայի կողմից կառավարվող բլոկ ստեղծելու Պուտինի փորձն է: Մայիսին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Սարգսյանն ասաց, որ որոշումը պրագմատիկ էր. Ռուսաստանում աշխատող հայերն ապահովում են երկրի ՀՆԱ-ի մեկ հինգերորդ մասը, իսկ Ռուսաստանը միակ էներգետիկ մատակարարն է: «Հայկական կոնյակը չի կարող վաճառվել Փարիզում»,- հավելեց նա: Հիմա, սակայն, Հայաստանն ու այլ արբանյակներ տառապում են Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ