News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկրագնդի վրա տեղի ունեցող կլիմայական փոփոխություններն ուժեղ ազդեցություն են ունենում ոչ միայն ջերմաստիճանի փոփոխման, այլեւ կենդանիների վրա: Դա վերաբերում է հատկապես ավստրալական սողուններին, որոնց մոտ խախտվել է սեռի որոշման գենետիկ համակարգը: Արդյունքում արուները սկսել են էգի վերածվել:

Հայտնի է, որ բազմաթիվ սողունների մոտ սեռը որոշվում է ոչ միայն որոշակի քրոմոսոմներով, այլեւ շրջակա միջավայրի ջերմաստիճանով, որտեղ հասունանում է ձուն:

Սակայն, ըստ Planet-today-ի, աննորմալ շոգի պատճառով քրոմոսոմների համակարգը դուրս է մղվել: Գիտնականները վաղուց են ուսումնասիրում մորուքավոր ագամա տեսակի մողեսներին:

Պարզվում է՝ 2003-2011 թվականների ընթացքում էգերի մասնաբաժինը 6-ից հասել է 22%-ի: Ավելին, էգի վերածված արուներն ավելի խոշոր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ