News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գործարար Խորեն Ղազարյանին, ով կասկածվում է իր կնոջը՝ Վիկտորյային, ու դստերը՝ Նինային, դաժանաբար սպանելու մեջ, կարող են ազատ արձակել:

«Քննիչը հայտարարել է, որ նման դաժան սպանությունը չէր կարող իրականացնել 50-ամյա տղամարդը: Նրա կարծիքով՝ դա 20-25 տարեկան երիտասարդի ձեռքի գործ է»,- MK.ru-ին հայտնել է սպանված Վիկտորյա Կարագուլյանի եղբայրը՝ Սերգեյը:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը գործարարի՝ Կրեմլին նայող եռահարկ պենտհաուսում: Սպանության նախօրեին Խորենը հանդիպման է գնացել ընկերների հետ: Հետաքննության նախնական վարկածով՝ տղամարդը տուն է վերադարձել առավոտյան ժ. 04:00-ի սահմաններում, կինը բացել է դուռն ու մի քանի դանակի հարված ստացել: Աղմուկ լսելով՝ երեխան դուրս է եկել մանկական սենյակից, հանցագործը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխայի վզին, ձեռքերին, ոտքերին:

Դրանից հետո, ինչպես ենթադրում են քննիչները, մարդասպանը դանակը թաքցրել է աման լվացող սարքում, ապա ներսից փակել է դուռն ու տանիքով հեռացել:

Ընտանեկան ողբերգության մասին ոստիկաններն իմացել էին Ղազարյանից: Վերջինս պատմել է, որ գիշերը թղթախաղ խաղալուց հետո ընկերներն իրեն տուն են բերել, սակայն չի կարողացել տուն մտնել, քանի որ դուռը ներսից չեն բացել: Ինքը որոշել է, թե կինը նեղացել է իրենից , իջել է ներքեւ ու գիշերը մեքենայում է անցկացրել:

Կեսօրին, այդպես էլ չկարողանալով զանգահարել կնոջը բջջայինով, հավաքարարին խնդրել է տանիքից տուն մտնել: Վերջինս կատարել է խնդրանքը, սակայն պատուհանից տեսել է աղջկա մարմինն ու վախից հեռացել է: Այդ ժամանակ Խորենը զանգել է Ոստիկանություն: Նա նաեւ կանչել է բնակարանում վերանորոգում իրականացրած վարպետին, ով տանիքից տուն է ներթափանցել ու դուռը բացել է ոստիկանների առաջ:

Անձամբ Ղազարյանը հետաքննությանը հանցագործության երկու մոտիվ է հայտնել: Դրանից մեկի համաձայն՝ իր տուն գողեր են մտել, որոնք հափշտակել են երեւացող մասում դրված 1500 դոլարը, մյուսի համաձայն՝ կինը կատաղության նոպայում անձամբ է սպանել իրենց դստերն ու ինքնասպան եղել:

Խորեն Ղազարյանին սպանության մեղադրանք է առաջադրվել: Ներկայում տղամարդը քննչական մեկուսարանում է:

Ղազարյանի կալանավորումից հետո նրա ընկերները վարձել էին 3 փաստաբան:

«Ղազարյանը, ամենայն հավանականությամբ, մեղավոր չէ ու ազատ կարձակվի: Բանն այն է, որ մեզ անհասկանալի պատճառներով՝ փոխվել է քննիչը, որը ի սկզբանե վարում էր գործը: Նա 100 տոկոսով վստահ էր, որ սպանությունը կատարել է Ղազարյանը: Երբ մենք կապվեցինք նոր քննիչի հետ, նա մեզ հստակ ասաց, որ կնոջ ծեծելը, նրան դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելը, ապա երեխայի հետ հաշվեհարդար տեսնելը 50-ամյա տղամարդու ուժերից վեր է, որը սպորտով էլ չի զբաղվել ու հազիվ է քայլում: Նման կարգի հանցագործությունը բնորոշ է 20-25 տարեկան երիտասարդին: Իմ այն հարցին՝ կա՞ արդյոք կասկածյալ, նա պատասխանել է՝ ոչ: Սպանությունը գործել է անհայտ անձը: Ես հասկացա, որ Ղազարյանի ընկերները զուր չէ, որ նրա համար ամեն ինչ անում էին: Երեւի գործը կփակվի, իսկ Խորենին ազատ կարձակեն»,- ասել է Սերգեյ Կարագուլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ