News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում, որտեղ ընթանում է Գորիսում նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավտովթարի գործով դատաքննությունը, նիստերն անցնում են առանց տուժող ճանաչված` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Նիկոլայ Աբրահամյանի։

Ինչպես հայտնում է Սյունիքի մարզում NEWS.am-ի թղթակիցը, Նիկոլայ Աբրահամյանը դատարանին տեղեկացրել է, որ ինքը որեւէ բողոք չունի եւ չի ներկայանա նիստերին։

Ի տարբերություն տուժող կողմի, պաշտպանական կողմը ներկայանում է բոլոր նիստերին եւ հանդես գալիս տարբեր միջնորդություններով։ Հուլիսի 2-ին տեղի ունեցած հերթական դատական նիստին մեղադրյալի` Սյունիքի անտառտնտեսության նախկին պետ  Գրիշա Հայրապետյանի որդու փաստաբանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել դեպքի վայրի զննության արձանագրությունը, դրա գծագիրը, Նիկոլայ Աբրահամյանի ցուցմունքները և փորձագետի եզրակացությունը։

Հիշեցնենք, որ Գրիշա Հայրապետյանի որդին` Վահագն Հայրապետյանը, եղել է «Միթսուբիշիի» ղեկին, որին «Նիվայով» հարվածել է մարզպետի օգնական Նիկոլայ Աբրահամյանը։ Վթարի հետեւանքով Նիկոլայ Աբրահամյանի ծնոտը ջարդվել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Հարուցված քրեական գործում Նիկոլայ Աբրահամյանը ճանաչվել է որպես տուժող։ Վահագն Հարապետյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով ՃԵ կանոները, Նիկոլայ Աբրահամյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս։

Նշենք, որ Հայրապետյանները համոզված են, որ «Նիվայի» ղեկին եղել է ոչ թե Նիկոլայ Աբրահամյանը, այլ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրանը, ինչը ոստիկանությունը հերքում է։ NEWS.am-ի հետ զրույցում Գրիշա Հայրապետյանը պատմել էր, որ դեպքից հետո իրենց տուն են այցելել Սուրիկ Խաչատրյանի ծանոթները եւ հարազատները, հորդորել, որ չբողոքի։

Դատական նիստին վկայություն տվեց Նիկոլայ Աբրահամյանի մտերիմ ընկեր Նորայր Մնացականյանը, որից Վահագն Հայրապետյանը հետաքրքրվեց` ինչու է իրեն ասել, որ աղմուկ չհանեն, իրենք բոլոր հարցերը կլուծեն։ Նորայ Մնացականյանը պատասխանեց, որ չի հիշում, թե նման բան է ասել։

 

Դատական նիստը հետաձգվել է, որպեսզի մեղադրողը ծանոթանա պաշտպանի միջնորդությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ