News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, Արտաշատի խճուղի 101/2 հասցեում արդեն գործում է չինական FOTON մակնիշի մեքենաների վաճառքի սրահը՝ FOTON ARMENIA-ն: Ներկայումս սրահում առաջարկվում է FOTON-ի պիկապ եւ միկրոավտոբուս տեսակի մեքենաներ: 

FOTON TUNLAND պիկապը համալրված է Mitsubishi ընկերության 2,4 ծավալով բենզինային շարժիչով, 100 կմ-ին ծախսում է 7,9 լիտր բենզին: Պիկապն առաջարկվում է՝ 4 եւ 2 դռնանի, 4x4 եւ 2x4 տարբերակներով:

Այս պահին սրահում կա նաեւ VIEW CS2 VAN 16 տեղով միկրոավտոբուսը, որի վրա կրկին 2.4 լիտր աշխատանքային ծավալով բենզինով աշխատող շարժիչ է: FOTON-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «ԱԿՇՆ ՔՈ» ընկերության տնօրեն, քուվեյթահայ գործարար Հակոբ Գույումճյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում միկրոավտոբուսների տեսականին համալրվելու է 8 տեղանոց մեքենաներով:

Տեղեկացնենք, որ սրահի գործունեությանը բարձր գնահատական են տվել, Չինաստանից ժամանած FOTON ընկերության ներկայացուցիչներ, Յաո Ժիամինգն ու Յանգ Յոուքինգը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Ամենաշատ