News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց Բաղրամյան պողոտայի նստացույցը համակարգող անդամների կազմակերպած իրազեկման երթը, որի նպատակն է՝ քաղաքացիներին տեղեկացնել Բաղրամյան պողոտայում արդեն 12-րդ օրը շարունակվող նստացույցի մասին:

Իրազեկման երթի մասնակիցներն Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի Հյուսիսային պողոտա, այնուհետեւ Հանրապետության հրապարակ, որից հետո Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով հասնելու են Բաղրամյան պողոտա:

Երթի մասնակիցները վանկարկում են «Միացի՛ր», «Չեղարկո՛ւմ», «Ո՛չ լույսի թանկացմանը» եւ բարձրախոսով քաղաքացիներին հորդորում են միանալ Բաղրամյան պողոտայի նստացույցին:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, երթի մասնակիցները մի պահ կանգ են առել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության առջեւ: Նրանք դժգոհում են, որ ոստիկանները երթի վերջում պատ են կազմել եւ քաղաքացիները չեն կարողանում միանալ իրենց:

Բաղրամյանի նստացույցի համակարգող Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց այդ առիթով՝ նշելով, որ ոստիկանների թիվը բավական շատ է:

«Մենք ավելի քիչ ենք, քան ոստիկանները, նրանց կարիքն ընդհանրապես չկա, բայց քանի որ հսկում են, թող գոնե երթի կողքով քայլեն, ոչ թե խոչընդոտեն երթը»,- ասաց նա:

Նշենք, որ այս դժգոհություններից հետո ոստիկանները սկսեցին քայլել երթի մասնակիցների կողքով:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ-ի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ Էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկել էր 1 կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ