News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկած իրազեկման երթն ավարտվեց Բաղրամյան պողոտայում: Երթի մասնակիցները քիչ առաջ միացան Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցներին:

Բաղրամյան պողոտայում նստացույցի համակարգող Դավիթ Սանասարյանը NEWS.am-ի հետ զրույցում կարեւորեց քաղաքացիների մասնակցությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում պահանջող նստացույցին:

«Իրազեկման երթով քաղաքացիներին տեղեկացրինք եւ հորդորեցինք մասնակցել Բաղրամյանում շարունակվող նստացույցին, քանի որ կարեւոր է, որ քաղաքացիները գան, մասնակցեն պայքարին»,- ասաց նա:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարն աննախադեպ էր:

«Այս պայքարն աննախադեպ էր, քանի որ հանրապետության շուրջ 16 քաղաքների բնակիչներ նույնպես միացել են մեզ եւ պայքարում են, մեզ են միացել նաեւ ամբողջ աշխարհի հայերը, որոնք տարբեր միջոցներով փորձում են աջակցել մեզ: Պայքարը շարունակություն կունենա՝ մինչեւ մեր պահանջի կատարումը»,- ասաց նա:

Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում տեղի է ունենում «Զոմբի» ռոք խմբի համերգը: Պողոտան այսօր մարդաշատ չէ:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ