Ամերիկյան Քոլորադո նահանգում շտապօգոնթյան ուղղաթիռ է կործանվել, որի հետեւանքով օդաչուն մահացել է: Այս մասին հաղորդում է ABC 7-ը:
Փրկարար ծառայության տվյալներով, վթարի հետեւանքով տուժել են ուղղաթիռում գտնվող բուժքույրն ու բուժեղբայրը: Ուղղաթիռում հիվանդներ չեն եղել, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Ֆրիսկո քաղաքում շտապօգնության ուղղաթիռ էր կործանվել: Ականատեսների խոսքով, ուղղաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել, ընկել է մեքենաների կայանատեղիի վրա ու այրվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները: