News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած հայտարարվել էր, թե «Օջախում» քաղաքական ուտուշ-խմուշին մասնակցելու է ՀՀԿ խորհուրդը, մասնակցել են բացառապես ՀՀԿ պատգամավորներն ու կառավարությունը, բացի Սեյրան Օհանյանից եւ Գագիկ Խաչատրյանից:

Ո՞նց եք կարողանում հաճելին համակցել օգտակարի հետ, երբ Բաղրամյանում միտինգ է. փոխարեն հավաքվեիք «Օջախում», ավելի լավ չէ՞ր դա անեիք ցուցարարների հետ՝ Բաղրամյանում: Քեֆին մասնակցած ՀՀԿ-ականը հիշեցրեց, որ «ավանդույթը» ձեւավորվել է Վազգենի ու Անդրանիկ Մարգարյանի օրոք, իրենք չեն խախտում այն՝ «փոքրիկ ռելաքսիայով ամփոփում են անցած ժամանակահատվածը»:

Թեեւ հավաքի ժամանակ Սերժ Ազատիչն իր խոսում ասել է, որ պատգամավորները կարող են մեկնել արձակուրդի, իսկ կառավարության անդամները՝ ոչ. «Նրանք անելիքներ շատ ունեն եւ պետք է աշխատեն խտացված ռեժիմով»:

Որոշ «քաղաքական» հարցեր էլ են քննարկվել: Համ քննարկում, համ պարո՞ւմ էիք, ո՞վ էր ամենալավը պարում: «Սաղս. Էդոն շախով, Աշոտյանը՝ ինքնամոռաց, թե ոնց է պարում Սերժ Ազատիչը, հո գիտեք, բայց ամենագեղեցիկը պարում են մեր աղջիկները՝ Հերմինը, Արփին, հետո էլ Շուշանը երգեց «Երազ իմ երկիր հայրենին»: Արտասվեցի՜ք: «Ոչ, հպարտության զգացում ապրեցինք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ