News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանին երեկ այդպես էլ չի տրամադրվել պաշտպան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ մինչեւ գիշերվա ժամը 01.00-ն սպասել են, սակայն այդպես էլ իրենց ներս չեն թողել: Անգամ ՄԻՊ-ի աշխատակազմից է մարդ եկել, սակայն այդպես էլ նրանց չեն թողել ներս՝ պատճառաբանելով, թե ուշ է, վաղը կգաք:

Այժմ Արա Բուդաղյանը եւ մյուս ձերբակալվածները գտնվում են Ձերբակալվածների պահման վայրում, նրանց անազատության մեջ գտնվելու 72 ժամը լրանում է երկուշաբթի, ժամը 10.00-ին:  «Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրեական գործերում ոչ օրենք, ոչ էլ տրամաբանություն պետք չի փնտրել»,-ասաց փաստաբանը: Հայկ Ալումյանն ասաց, որ այժմ գնում է ՁՊՎ՝ Արա Բուդաղյանին տեսնելու, պատրաստվում են պայքարել, իսկ գործողությունները կորոշեն իրավիճակից ելնելով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ