News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բերանի խոռոչի քաղցկեղով տառապող 79-ամյա կոլումբիացին իրավունք է ձեռք բերել ինքնակամ հեռանալ կյանքից։

Օվիդիո Գոնսալեսի հիվանդությունն անբուժելի էր եւ մեծ ցավ էր պատճառում նրան, որը հնարավոր չէր մեղմել բժշկական միջամտությամբ։

Կոլումբիայի կաթոլիկ եկեղեցին դեմ է էվթանազիային։ Քննադատները նշում են նաեւ, որ խորհրդարանը չի քննել եւ հավանություն չի տվել էվթանազիային, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։   

Կոլումբիան միակ լատինաամերիկյան երկիրն է, որտեղ թույլատրվում է էվթանազիան։  Ուրիշի ձեռքով ինքնասպանությունը օրինականացվել էր 1990-ական թթ. Սահմանադրական դատարանի որոշմամբ, սակայն հենց էվթանազիա չէր կիրառվում, քանի որ հաստատված չէր դրա անցկացման կարգը։ Միայն 2015թ. մայիսին առողջապահության նախարարությունը հիվանդանոցներին տրամադրեց դրա իրականացման կանոնակարգը։

Գոնսալեսը հեռացել էր կյանքից անմիջապես այն բանից հետո, երբ այդ ընթացակարգը հաստատվել էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ