Apple ընկերությունն արտոնագրել է մի սմարթֆոնից մյուսին գումար փոխանցելու տեխնոլոգիան։ Այս մասին հայտնում է Patently Apple-ը։
iPhone օգտործողները կարող են միմյանց գումար փոխանցել Wallet հավելվածի միջոցով։ Հաղորդվում է, որ գործողության հաստատման համար բաժանորդները պետք է օգտագործեն իրենց մատնահետքը կամ հեռախոսի ծածկագիրը, փոխանցում է Gazeta-ն։
Wallet հավելվածը կգործի Passbook հին ծառայության բազայի վրա։