News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քանաքեռ 14 փողոցի 24/1 տանը  հայտնաբերել է 38-ամյա կնոջ դի: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ոստիկանությունից:

Հայկանուշ Սորսումաթյանի դին հայտնաբերվել է կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել  քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի հատկանիշներով, սպանության կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, բազմոցին դրված է եղել նաեւ Աստվածաշունչ, իսկ ամուսինը սառնասրտորեն պատմել է, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետեւ վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարեւաններն անկեղծորեն շոկի մեջ էին ու ասում էին. «Նամուսով կին էր: Աշխատում էր Քանաքեռի կարի ֆաբրիկայում: Ոչ մի անգամ վատ բան չենք տեսել ու լսել նրա մասին: Ամուսինը ինչ-որ հավատքների էր գնում եւ երեւի դա էր պատճառը, որ նա դիմել է այդ ստոր քայլին: Լավ էր՝ ոստիկանները, քննիչները շուտ եկան ու կարողացան դրան բռնեն, թե չէ՝ չէր բացառվում՝ էն գյոզալ աղջիկներին էլ վնասեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ