Ֆիլիպիններում նավաբեկության զոհերի թիվը հասել է 54-ի:
Աղետի հնարավոր պատճառ է համարվում մարդկային գործոնը, քանի որ նավահանգստից դուրս գալուց հետո նավը չափից ավելի կտրուկ շրջադարձ է կատարել: Նավը գերբեռնված չի եղել: Վերջին տվյալներով, այդ պահին նավի վրա եղել է 187 մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆիլիպինների ափերին խորտակվել է 173 ուղեւոր տեղափոխող Kim Nirvana լաստանավը: Միջադեպի հետեւանով զոհվել էր 33 մարդ։ Մի քանի տասնյակ մարդու կյանք հաջողվել էր փրկել: Հաղորդվում է, որ նավը ուղեւորվում էր Օրմոկից Կամոտես։