News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաշիր քաղաքի Արցախ փողոցի 51 հասեցում՝ հյուրասենյակի հատակին, պատերին եւ առաստաղին հուլիսի 3-ին հայտնաբերվել են բեկորային հետքեր եւ բեկորներ, ինչպես նաեւ հատակին գտնվող գորգի վրա` արնանման զանգվածի հետքեր, իսկ բնակիչ 51-ամյա Վարդան Մ.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի տեղեկություններով՝  Վարդան Մ.-ն ՌԴ քաղաքացի է, հենց դեպքի օրն է վերադարձել Հայաստան եւ փորձանք է եկել գլխին:

Նա պատմել է, որ Արցախի 51 հասցեում ապրել են իր հանգուցյալ ծնողները, ինքն էլ տանը կից ավտոտնակում մուրճ փնտրելու ընթացքում այնտեղ գտնվող պահարանի միջից գտել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ձեռքի նռնակ: Տղամարդը այն տեղափոխել է տան հյուրասենյակ, փորձել անվտանգ վնասազերծել, որպեսզի հանձնի իրավապահներին, սակայն նռնակը պայթել է եւ իրեն պատճառել բեկորային վնասվածքներ: Պարզվել է, որ նռնակը  պատկանել է  նրա հանգուցյալ հորը, իսկ վերջինս այն ձեռք էր բերել 1993-1994 թվականների ընթացքում ԼՂՀ-ից: Նշենք, որ Վարդան Մ.-ն  1996թ-ից մշտապես բնակվում է ՌԴ Նովոսիբիրսկի մարզի Օբ քաղաքում: Քննչական բաժնում քննություն է ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
Ամենաշատ