Ֆիլիպինների ոստիկանությունը «սպանություն» հոդվածով մեղադրանք է ներկայացրել հինգշաբթի խորտակված լաստանավի անձնակազմին։ Այս մասին հայտնել է երկրի իրավապահ համակարգի ներկայացուցիչ Աշեր Դոլինան։
MV Kim Nirvana-B լաստանավը նավահանգստից դուրս գալուց 20 րոպե անց խորտակվել էր Օրմոկից 200 մ հեռավորության վրա։ Նավը շուռ էր եկել բարձր ալիքների պատճառով։ Միջադեպից զոհվել է 59 մարդ։ Լաստանավի խորտակման հստակ պատճառները դեռեւս հայտնի չեն։ Հաղորդվում էր, որ կապիտանն ու անձնակազմի մի մասը ձերբակալվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նրանք անզգույշ են եղել եւ գիտակցաբար գործել են անպատասխանատու կերպով»,- հայտարարել է Դոլինան։