News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում այսօր՝ հուլիսի 4-ին, ցուցարարները հայտարարել են, որ Բաղրամյան պողոտան փակել են ոչ թե իրենք, ինչպես հայտարարում է ոստիկանությունը, այլ հենց ոստիկանությունը:

«Մենք տեղափոխվել ենք մայթ եւ շարունակում ենք խաղաղ հավաքը, բայց փողոցը փակ է եւ ոստիկանությունը ոչ մի գործողություն չի իրականացնում փողոցը բացելու համար, սակայն ոստիկանությունըշարունակում է բոլորիս, որ մենք փակել ենք փողոցը: Քանի որ իրենք ոչ մի գործողություն չեն իրականացնում փողոցը բացելու համար, նշանակում է իրենց է ձեռնտու փողոցը փակ պահելը: Այսինքն իրենք են փողոցը փակել:

Հարցին, թե այսինքն եթե հիմա ոստիկանները ցանկանան տանել աղբարկղերը, կթողնե՞ք, ցուցարարները բացասական պատասխան տվեցին, նշելով. «Դա մեր ինքնապաշտպանությունն է, մենք դրա մասին չենք խոսում»:

Մի խումբ ակտիվիստներ էլ մոտեցան ոստիկանական արգելապատնեշին եւ ցանկություն հայտնեցին վերեւ բարձրանալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: «Լրատվամիջոցներով տարածել են, որ իբր մենք ենք փակել պողոտան, բայց հիմա դուք թույլ չեք տալիս մեզ անցնել: Այսինքն դուք եք փակել», ասացին ցուցարարները:

Ակտիվիստները ոստիկանների հետ երկար քննարկում էին, թե ով է, ի վերջո, փակել պողոտան:

Քիչ անց նրանց մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի օսիպյանը եւ ասաց. «Քանի որ այստեղ ցուցարարների գործողություններն անօրինական է, ոստիկանությունը որոշել է պատնեշ կազմել: Ոստիկանությունն առաջարկել է ցուցարարներին վերադառնալ Ազատության հրապարակ եւ չսահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը: Աղբամաններից կազմված բարիկադները կազմել են հավաքի մասնակիցները: Մենք հիմա էլ ենք հորդորում ազատել Բաղրամյան պողոտան, բացել ճանապարհը, վերադառնալ Ազատության հրապարակ, դիմել իրավասու մարմին, ստանալ թույլտվություն եւ երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա»:

Օսիպյանը նշեց, որ եթե լինի քաղաքապետարանի համապատասխան թույլտվությունը, ոստիկանությունը թույլ կտա երթով բարձրանալ Բաղրամյան 26: «Առաջին անգամ չէ, որ երթ է տեղի ունենում»,-ընդգծեց նա:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ առաջարկեց ցուցարարներին աղբամանները վերադարձնել «Սանիտեքին», փոխարենը խոստացավ ուղեփակոցներ տրամադրել որպես պաշտպանության միջոց:

Հարցին, թե ինչպես վստահ լինենք, որ ոստիկանությունը ուժ չի կիրառի, Վալերի օսիպյանն արձագանքեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ոստիկանությունը որեւէ մահակ, ձեռնաշղթա չի կիրառի, էլ ուր մնաց ջրցան»:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ