News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Խերսոնում կայացել է Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը։ Միջոցառմանը ներկա են եղել հայկական համայնքի մարզային ղեկավարները, Ուկրաինայի հայ երիտասարդության միության ղեկավարները, մտավորականներ եւ հոգեւորական գործիչներ։

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են հայ համայնքի եւ տեղական ղեկավար մարմինների փոխհամագործակցության զարգացման հարցերը, քննության են դրվել համայնքին հուզող արդիական խնդիրները, մշակույթի, կրթության եւ պատմության ոլորտի նախաձեռնությունները, հայտնում է Analitika-ն։

Նշենք, որ Վիլեն Շատվորյանի ղեկավարության տակ գործող Ուկրաինայի հայերի միությունը դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ