News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը տեղեկություն ունի, որ այս գիշեր, ժամը 02.00-ին, որոշ անձինք, որոնք իրենց համարում են նստացույցի կազմակերպիչներ, որոշում են կայացրել սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել: Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

« Նրանք կարծում են, որ այսպես չի լինի, հետաքրքիր չի: Հետեւաբար որոշել են աղբամաններից բացի վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել ոստիկանների նկատմամբ, սրել իրավիճակը, փակել փողոցներ: Սա ձեզ հայտնի մարդիկ են, ես ձեռնպահ եմ մնում անուններ տալուց, բայց ուզում եմ, որ դուք իմանաք: Շատ կարճ ժամանակ անց կլսեք այդ մասին իրենցից: Որոշվել է, որ մի քանի անձինք պիտի շարժումը ղեկավարեն, սպասում են հրահանգների, բայց առաջարկելու են բարիկադները մոտեցնել ոստիկաններին, իրենց դուր չի գալիս, որ ոստիկանությունն իր ծառայությունը պասիվ է իրականացնում, ինչը հանգեցնում է շարժման մարման: Նրանք ամեն ինչ անելու են, որ դեպքերը գնան իրենց գծած սցենարով, այսօր վաղը, երկուշաբթի»,- »,-հայտարարել է Ահարոնյանն ու հավելել. «Դուք գիտեք ոստիկանության վերաբերմունքը վրաններ տեղադրելու վերաբերյալ: Կոչ եմ անում սադրանքի չտրվել, քանի որ նրանք սադրիչներ են եւ ուզում են ձեզ օգտագործել ձեզ ի շահ իրենց նպատակների»:

Հարցին, թե արդյոք ոստիկանությունն ուժ կկիրառի, Ահարոնյանը պատասխանել է. «Ոստիկանությունը ուժ կկիրառի միայն այն դեպքում, եթե ժողովրդի մեջ լինի ագրեսիվ խումբ, որը կլինի անկառավարելի: Այդ դեպքում՝ ոստիկանությունը պիտի մեկուսացնի նրանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ