News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում այսօր` հուլիսի 4-ին, դանակի հարվածներով կնոջը սպանելու մեջ կասկածվող 42-ամյա Վահան Կ.-ի  վարքի մեջ հարեւանները նախկինում որեւէ տարօրինակ բան չեն նկատել, չեն լսել, որ նա կրոնական որեւէ հավաքի մասնակցի:

Հարեւանները, որոնք կատարվածից զարմացած էին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ Վահան Կ.-ն տաքսու վարորդ էր աշխատում, իսկ կինն էլ կարի ֆաբրիկայում էր աշխատում:

«Վահանը շատ հոգատար հայր էր, նույնիսկ կնոջը եւ աղջիկներին մեքենայով էր տանում գործի եւ դասի: Երբեւէ կռիվ կամ որեւէ տարօրինակ բան չենք նկատել, չգիտենք` ինչու է նման բան արել»,-ասաց հարեւաններից մեկը` նշելով, որ ընտանիքը հիմնականում հարեւանների հետ չէր շփվում:

Հարեւանները պատմեցին, որ Վահանը նախորդ տարի ընտանիքին  ծովափնյա հանգստի է մեքենայով տարել:

Ամուսինները երկու դուստր ունեն, որոնցից մեկն ուսանող է, մյուսը դպրոցական:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Քանաքեռ 14 փողոցի 24/1 տանը  հայտնաբերել է 38-ամյա կնոջ դի:

Հայկանուշ Սորսումաթյանի դին հայտնաբերվել է կրծքավանդակի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել  քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի հատկանիշներով, սպանության կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, բազմոցին դրված է եղել նաեւ Աստվածաշունչ, իսկ ամուսինը պատմել է, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ իր 2 աղջիկներին տարել է եկեղեցի՝ պատճառաբանելով, որ «նրանց միջից մաքրելու է չարը», այնուհետեւ վերադարձել է տուն, կնոջը նստեցրել բազմոցին ու հրամայել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին, քանի որ «նրա միջից էլ էր ուզում չարը դուրս հանել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ