News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր սկսելու ենք շարժման վճռական փուլը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարել է նստացույցի նախաձեռնող խմբի անդամ, Դավիթ Սանասարյանը, ով նաեւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի պատասխանատուն է:

«Ժամը 21.00-ից հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը եւ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի»-ասել է նա:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ քիչ հետո կգան հավաքի կազմակերպիչները եւ կհայտարարեն, որ պետք է գնալ վճռական քայլերի, որ սադրանքներ են կազմակերպելու, վրաններ են տեղադրելու, աղբամաններն են առաջ տալու, Սանասարյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ոստիկանությունն ինչ է ենթադրում: Բնականաբար, միայն ինֆորմացիան չի, իրենք էլ հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող եւ մենք գնալու ենք վճռական քայլերի: Ավել բան հիմա չեմ ասելու: Երբ ժողովուրդն այստեղ կլինի, նա կլսի մեր ելույթները, որից հետո ժողովուրդը կկայացնի որոշում՝ հավանություն տալիս է մեր որոշմանը, թե ոչ: Մեր մարտավարությունը միայն մեկ ուղղություն չունի, ինչպես ոստիկաններն են կարծում, մենք ունենք բազմավեկտոր պլաններ եւ սկսելու ենք պլան Ա-ից:

Նա նշեց, որ եթե ժողովրդի հավանությունը չլինի, իրենք չեն իրականացնի այդ պլանը, եւ կներկայացնեն մյուսը:

Ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի, մտնում ենք կարեւոր փուլ: Դա խաղաղ բնույթ է ունենալու, բռնության կոչեր չեն լինի, սակայն դրանից հետո շարժման բնույթը էականորեն կտարբերվի: Կլինեն ելույթներ, սակայն չեն լինի քաղաքական ուժեր»:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ