News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ ներդրումային, տնտեսական եւ տեխնիկական աջակցման պետական կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրեց երկկողմ տնտեսական հարաբերություններում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի  եւ փոխադարձ ներդրումների իրականացման կարեւորությունը: ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց նաեւ Թեհրանում նախատեսվող Հայաստան-Իրան բիզնես ֆորումի անցկացմանը:

Կազմակերպության նախագահ Խազային պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի եւ Իրանի միջեւ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա ողջունեց բիզնես ֆորում կազմակերպու նախաձեռնությունը եւ նշեց, որ այն լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների ներդրողներին միմյանց հետ ծանոթանալու եւ Հայաստանի ու Իրանի օրենսդրություններին տեղեկանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ